A
A
Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է։ Տարածաշրջանում առ այսօր ավելի քան 4900 անձ անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ՝ 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։ Այս տվյալները գրանցվել են մեր կազմակերպության կողմից՝ ընտանիքների դիմումների հիման վրա։ Յուրաքանչյուր անհայտ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած, որն իրավունք ունի իմանալու իր հարազատի ճակատագիրն ու գտնվելու վայրը։ Ժամանակն այս պարագայում անզոր է բուժել. պատասխաններ են անհրաժեշտ։