Կարևոր բան ունեմ արձանագրելու․ ռազմական գործողություններ են սպասվում մեզ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իշխանությունը նախապես իմացել է, որ պատերազմ է սպառնում, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել»․ այս մասին Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի կարծիքով բանակի կազմաքանդման գործընթացը սկսվել է դեռևս 2018թվականին։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատերազմից առնվազն 2 օր առաջ հետախուզությունը ստացել է տեղեկատվություն, որ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք և այդ պայմաններում զինված ուժերը լիարժեքորեն չեն բացազատվել․
«Քաղաքական իշխանությունը տիրապետելով տեղեկատվության, որ ՀՀ-ի եւ Արցախի ուղղությամբ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեծ սպառնալիք, երկիրը խաղաղից պատերազմական իրավիճակի չեն բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում։