Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանային անվտանգություն. որքանո՞վ կկարևորվեն քարտեզները՝ սահմանազատման հարցերում (տեսանյութ)

«Այդ հանձնախումբը իր աշխատանքները պիտի սկսի այն աշխատանքից, որ Խորհրդային Միության գծած սահմանները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք երկու երկրները վավերացրել են 1970 թվականին, այդ քարտեզները պիտի հիմք հանդիսանան այսօրվա իրավիճակի համար»:

«Սահմանային անվտանգություն. որքանո՞վ կկարևորվեն քարտեզները՝ սահմանազատման ու սահմանագծման հարցերում» թեմայով Մեդիա կենտրոնում ընթացող քննարկմանն այս մասին ասաց Ռուբեն Գալիչյանը։

Գալիչյանի մեկնաբանմամբ, Ադրբեջանը խախտելով իր իսկ ստորագրած փաստաթուղթը՝ առաջ է եկել և խորացել Հայաստանի սահմաններով։

Նա հիշեցրեց, որ Խորհրդային տարիներին Կարմիր Քրդստանի քրդերին բնակեցնելու պատրվակով Հայաստանից վերցվել է շուրջ 1000 քկմ․ տարածք։ Ըստ Գալիչյանի՝ այդ քրդերը այդպես էլ չվերաբնակեցվեցին, իսկ վերցված տարածքները այդպես էլ անցան Ադրբեջանի տիրապետության տակ։

Ռուբեն Գալիչյանի համոզմամբ՝ խնդիրը հնարավոր է իրավական ճանապարհով լուծել։ Նա շեշետեց, որ ինքը ունի այդ տարիների նամակները, որտեղ գյուղացիները պնդում են, թե խլվել է իրենց ապրուստի միջոցը, մինչդեռ Կենտրոնական կոմիտեն պատասխանել է, որ հարցը որոշված է և այլևս քննարկման առարկա չէ։

«Ադրբեջանի հանրապետությունը իր սահմանադրության երկրորդ հոդվածում ասում է՝ «մենք ժառանգն ենք 1918-1920 թվականի Ադրբեջանի հանրապետության և ոչ թե Խորհրդային Ադրբեջանի» »,- հիշեցրեց Գալիչյանը՝ հավելելով, որ մինչև 1936 թվականը Հայաստանում ադրբեջանական անկլավ  գոյություն չի ունեցել։

«Իսկ մյուս կողմից նրանք պահանջում են, որ անկլավները պետք է հանձնվեն, ինչու՞»,-հարցադրում արեց Գալիչյանը՝ հիշեցնելով, որ այդ դեպքում բարձրանում է նաև Նախիջևանի հարցը, որն այդ տարիներին պարբերաբար Ադրբեջանի և Հայաստանի հսկողության տակ անցավ։

Խոսելով Արցախի նորօրյա խնդիրներից՝ բանախոսը նշեց, որ Արցախի հետ կապող նոր ճանապարհը պետք է նախևառաջ նախագծվեր և նոր կառուցվեր։

Գալիչյանը հիշեցրեց, որ Արցախին կապող կամուրջ կա, որը Հայաստանի տարածքով անցնում է դեպի Արցախ, դրա տակից անցնում է Ադրբեջանի մայրուղին, և նշեց, որ եթե Ադրբեջանը ուզի Հայաստան-Արցախ կապը խզել, կարող է պայթեցնել այդ կամուրջի երկու սյունը։