Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես կարող եմ ասել, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, որ Ադրբեջանը կօգտվի Հայաստանի ճանապարհներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը մի քանի հատվածներով կարող է մուտք գործել Հայաստան և հասնել Նախիջևանի հանրապետություն։ Եվ անցած շաբաթ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Սոթքում, Արարատում և Քարահունջում սահմանային անցակետեր է տեղադրել։

«Չեմ կարծում, որ ադրբեջանցիները կօգտվեն մեր ճանապարհներից։ Ադրբեջանը շատ կոշտ է դնում հարցը, որ իր քաղաքացիների անձնագրերը չպետք է ընկնեն հայ սահմանապահների ձեռքը։ Նրանք միջանցք են ուզում, որ իրենց շարժը հայերի կողմից չվերահսկվի»,- ասաց Ս․Գրիգորյանը։

Քաղաքագետը նաև համոզված է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է այն, որ կպահանջի շատ արագ Հայաստան-Արցախ կապը կազմակերպել նոր կառուցվող ճանապարհով։ Հետո շատ հավանական է համարում, որ այդ ճանապարհը ռուսների հետ համատեղ վերահսկեն նաև իրենք։

«Եվ ՌԴ-ն կհամաձայնի։ Չեմ բացառում նաև, որ մոտ ժամանակներս ակտիվանա անկլավների հարցը, քանի որ ռուսները հենակետեր են տեղակայում Տավուշում։ Ադրբեջանը կփորձի դրանք ուժով վերցնել, մեր բանակը կպաշտպանվի, ու նորից կաշխատի ռուսական գործոնը։ Կասեն՝ չեզոք գոտի դարձնենք, հետո կհանձնեն Ադրբեջանին»,- հավելում է Ս․Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։