Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

 «Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»․
Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը։ Նա ընգծեց, որ վերջին շրջանում բազմաթիվ հարցեր են ստացվել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության և հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցերի հետ կապված։

 «Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ հայտարարություն արեց ԼՂՀ կոնֆլիկտի սրացման հետ կապված՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպողականություն և հրադադարի ռեժիմին»

Պաշտոնյան վերահաստատեց, որ հարցերը պետք է լուծվեն 2020-ի Նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, և նոյեմբերի 26-ի երեք ղեկավարների եռակողմ պայմանավորվածության համաձայն։

Նեչաեւի խոսքով՝ Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 6-րդ կետի համաձայն։ Ըստ այդ կետի՝ կողմերը պետք է առաջիկա երեք տարիների ընթացքում քննարկեն այլընտրանքային նոր ճանապարհի կառուցման հարցը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը ընդգծեց, որ վերջին շրջանում հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև զանգահարել են ՌԴ ԱԳՆ ղեկավարը  և ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն։ Բոլոր հարցերի թվում քննարկվել է նաև միջանքի հարցը, սակայն, Նեչաևը հրաժարվեց բարձրաձայնել քննարկման մանրամասները։

«Ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատություններ համարում ենք չարդարացված» պնդեց Նեչաևը։
«Վերելք» լրատվականի խմբագիր Հայկ Խալաթյանը հարց ուղղեց Նեչաևին։ Նրան հետաքրքրում էր, թե կան արդյոք այլ համաձայնություններ կամ փաստաթղթեր ըստ որի Ադրբեջանը, չհամբերելով սահմանված ժամկետի ավարտին, շահագործման հանձնելով այլընտրանքային ճանապարհի իր կառուցած հատվածը՝ պահանջեց հայկական կողմից այլևս չօգտվել «Լաչինի միջանցքից»։

«Այն, ինչ մենք կարող էինք այս պահին ասել նախաձեռնությունների վերաբերյալ, ես արդեն ասացի»,-խուսափեց ուղիղ պատասխանից Նեչաևը, վերջինս նաև նույն պատասխանը տվեց այն հարցին, թե արդյոք հայկական կողմը ռուսական խաղաղապահ զորքի առաքելության մասով առաջարկներ է ներկայացրել ռուսական կողմին։