Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կառուցվող 237 շենքերից 49-ը նախազգուշացվել և ծանուցվել է․ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար:

***
Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:


***
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Ավարտվել է 377մ ջրագծի փոխարինումը:

***
Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Ապրիլի 25-ից մինչ օրս արձանագրվել է խախտման 171 դեպք, որից 100-ը՝ շինարարության ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի առնչությամբ: Քաղաքում այսօր կառուցվող 237 շենքերից 49-ն էլ առայժմ նախազգուշացվել և ծանուցվել է:


***
Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում վերացնելու նպատակով առևտրի և ծառայությունների վարչությունը և հասարակական կարգի պահպանության ծառայությունը վարչական շրջանների աշխատակազմերի և ոստիկանության հետ ամենօրյա ստուգայցեր են իրականացնում: Նախորդ շաբաթ կազմվել է 30 արձանագրություն: