Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Ռուսական ՏՏ ներկայացուցիչներն «օգնեցին» ՀՀ կառավարությանը (տեսանյութ)

Չնայած համաշխահային տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանում տնտեսական աճ է  գրանցվել։  Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին կեսին այն  հասել է 11,8 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հատկապես տնտեսական ակտիվություն է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 26.9 տոկոս աճով: 

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նույն ժամանակահատվածում ավելացել է 44%-ով: Ընդ որում ավելի ակտիվ է եղել ներմուծումը, քան արտահանումը։  Փոխարենը գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.5 %-ով։

Տնտեսական աճի վերաբերյալ ցանկացած հայտարարություն միանշանակ չի ընդունվում հանրության տարբեր շերտերի կողմից։   Տնտեսագետները փաստում են՝  այդ աճը միջին և ցածր խավի մարդկանց կյանքում դրական փոփոխությունների չի բերել։

Ինչու Հայաստանը  ներդրումների համար գրավիչ չի դառնում  օտարերկրացիների համար։ Տնտեսագետների խոսքով՝ պատճառները մի քանիսն են՝ փոքր շուկա, տնտեսական շրջափակում և պատերազմի վտանգ։

Կենտրոնական բանկը 2022-ի համար կանխատեսել էր 5.3 տոկոս տնտեսական աճ, սակայն մարտին վերանայել էր, իջեցրել ու հասցրել 1.6 տոկոսի: Հունիսին Կենտրոնական բանկը վերանայեց  տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 4.9 տոկոսի: Նոր կանխատեսումը կհրապարակվի սեպտեմբերին։

Հավելենք, որ Կենտրոնական բանկը շարունակում է 2022 թվականի համար կանխատեսել 8.5 տոկոս գնաճ։