Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հերթական մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, որին մասնակցում էր նաև փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14-ին «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին արձանագրվել են Հայկական մուֆլոններ։

✅ Մուֆլոն. Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Հեղինակ՝ Հարութ Աղաթելյան։