Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժաննա Անդրեսայան
A A
Հասարակություն

Մեր դպրոցներից մեկում գողություն է կատարվել, լաբորատոր որոշ սարքեր են կոտրել. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։

Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչու և ինչպես ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»։