Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Հովհաննես Բաչկովը առաջին մեդալը ապահովեց Հայաստանի համար

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին մեդալն ապահովեց Հայաստանի հավաքականի համար Երևանում ընթացող Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում։

Մեր 63,5 կգ քաշային մարզիկը քառորդ եզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով վստահ հաղթեց չեխ Պետեր Նովակին և մտավ կիսաեզրափակիչ՝ նվազագույնը ապահավելով բրոնզե մեդալ։

Հաջորդը ռինգ կմտնեն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։