Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (24)
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի 9 մասնակից

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մարտերը: Հայաստանից հանդես կգան 9 բռնցքամարտիկ:

Նախ առավոտյան հերթափոխում, զուգահեռաբար, ռինգ կմտնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որոնք կմրցեն համապատասխանաբար վրաստանցի Սախիլ Ալահվերդովի և իսպանացի Մարտին Մոլինայի հետ:

Այնուհետև տեղի կունենան հետևյալ մենամարտերը. 63,5 կգ` Հովհաննես Բաչկով – Պետեր Նովակ (Չեխիա) 80 կգ` Համբարձում Հակոբյան – Լուկա Պլանտիչ (Խորվաթիա) +92 կգ` Դավիթ Չալոյան – Այուբ Էլ Այսուի (Իսպանիա) Երեկոյան հերթափոխ. 57 կգ` Արթուր Բազեյան – Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) 67 կգ` Գուրգեն Մադոյան – Լաշա Գուրուլի (Վրաստան) 86 կգ ` Ռաֆայել Հովհաննիսյան – Վիկտոր Շելստրատ (Բելգիա) 92 կգ` Նարեկ Մանասյան – Վահան Նանիցանյան (Հունաստան) Մարտերը կսկսեն ժամը 14:00-ին և 18:00-ին: