Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա բացահայտում չէր, սպեկուլյացիա էր․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

«Եթե բանակցային իրավիճակն այնպես դասավորվի, որ Ադրբեջանը ստիպված լինի հրաժարվել անկլավներից, դրա դիմաց կարող է մեկ ուրիշ բան ուզել՝  իր համար ցանկալի ռեժիմը Մեղրիի միջանցքով։ Բանակցությունները ենթադրում են շատ լուրջ աշխատանք և հանդիպումներից առաջ, և հանդիպումներից հետո, և հանդիպումների արանքում ընկած ժամանակում։ Ադրբեջանը դա անում է, մենք պետք գոնե այստեղ սովորենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

Նա կարծում է, որ բանակցություններից հետո ՀՀ իշխանությունների հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ մենք շատ լավ մշակված սցենար ունենք՝ գիտենք ինչի համար ենք գնում այդ հանդիպումներին, ինչ արդյունք ենք ստանում ամեն մի փուլից և ինչ պետք է անենք դրանից հետո։

Բ․Նավասարդյանը չի բացառում, որ կարող է նոր պատերազմ սկսվել, բայց կարծում է, որ ՀՀ իշխանությունները գերագնահատում են դրա հավանականությունը և չափից շատ զգուշավորություն են դրսևորում իրենց գործողություններում։

Ինչ վերաբերում է երեկ Ազգային ժողովում Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասում է, դա բոլորովին էլ բացահայտում չէր․ «Կարծում եմ սպեկուլյացիա էր»։

 

Մանրամասները՝  տեսանյութում։