Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (22)
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն առաջին կորուստները կրեց

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրն անհաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար։

Մեր 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը 1/8 եզրափակիչ մրցամարտում 2։3 հաշվով զիջեց Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևին և դուրս մնաց պայքարից։

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչ փուլից։ Ավաղ, մեր մարզիկը լարված պայքարում պարտվեց սլովակ Միխալ Տակաչին՝ 2։3։

Այսօր նախատեսված երեկոյան հերթափոխում մեր 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 13 մարզիկով։