Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աննայի ձեռքը քաշեցին․ հո դուք գիժ չե՞ք․ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել ֆորումին (տեսանյութ)

Մենք կարողացանք մտնել շենք, որովհետև դուք մեր մեջքի ետևը կանգնած էիք»․ «Մարիոթ» հյուրանոցից դուրս գալուց հետո բարձրախոսով հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նշենք, որ հյուրանոցում տեղի ունեցավ Հայկական ժողովրդավարական ֆորումը, որին մասնակցում էին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայստանի և օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ներս մտնելուց հետո, այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում չկարողացանք հանդիպել այն մարդկանց ովքեր ասում էին, որ սատարում են 2018-ը, 2021-ը և որ հիմա էլ ժողովրդավարություն է Հայաստանում»,-բարձրախոսով ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ փորձել են իրենց վանկարկումներով առաջ գնալ և ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նա հիշեցրեց՝ տարիներ առաջ Լենա Նազարյանը , ով դեռ պատգամավոր չէր, շատ հանգիստ կարողանում էր ներս մտնել Եվրամիության տարբեր միջոցառումների ժամանակ և պաշտոնյաների առաջ ներկայացնում իր պատկերացումները։

«Հիմա, այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում, ընդդիմադիր ԱԺ պատգամավորները չկարողացան հասնել նրանց»,- արձանագրեց ԱԺ պատգամավորը։

Պատագմավորը պարզեց անազատության մեջ գտնվող իրենց համախոհների նկարը, ասելով, որ չկարողացան ԵՄ պաշտոնյաներին ներկայացնել դա։

 

Այնուհետև բարձրախոսը վերցրեց «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա ներկայացրեց շենքի ներսում տեղի ունեցած մի դրվագ։ Պատգամավորի խոսքով, երբ փորձել են մոտենալ իշխանավորներին, Աննա Գրիգորյանի ձեռքից բռնել է մի ոստիկան։

«Աննա Գրիգորյանի ձեռից քաշումա հայ տղամարդ։ Հանուն ինչի՞» բացականչեց Վարդևանյանը։