Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կոյուղային ժողովրդավարություն․Shame. գոռգոռոցներ և միջադեպ ժողովրդավարության ֆորումի շենքում» (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմության մի շարք պատգամավորների հաջողվեց մտնել «Մարիոթ» հյուրանոց,  որտեղ ընթանում էր Հայաստանում Ժողովրդավարության ֆորումը։ ֆորումին ներկա է և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  այդ թվում ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին նաև անազատության մեջ գտնվող իրենց համակիրների լուսանկաները։

Նրանք մոտենացան այն դռանը, որի հետևում ընթանում էր միջոցառումը։ Նրանց մոտեցավ անվտանգության աշխատակիցը ով նշեց, որ այդ հատվածից այն կողմը պահպանությունն իրականացնում է պետական պահպանության ծառայությունը։ Նա պատգամավորներին հուշեց, որ պետք է դիմել ՊՊԾ, որից հետո եթե նրանց անունը կավելացվի հյուրերի ցուցակում ապա ներս կթողնեն։

 «Բա ոնց կարող ա ձեզ Freedom House-ը թույլ տալ՝ ում թողել ում չէ»․արձագանքեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը, տալով ֆորումի կազմակերպչի անունը։