Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լարված վիճակ նախագահականի մոտ՝ Լիտվայի նախագահի այցի ժամանակ (տեսանյութ)

ՀՀ Նախագահի նստավայր ժամանեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ավտոշարասյունը։

«Դիմադրության» շարժման մասնակիցները հավաքվել էին նստավայրի դիմացի։ Շարասյունը տեսնելուն պես ակցիայի մասնակիցները սկսեցին ավելի ուժգին բղավել՝ «առանց թուրքի Հայաստան» և «Նիկոլ դավաճան» և «թուրք»։ «Դուք բանակցում եք մի անձի հետ, ով չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը»,-ասվեց բարձրախոսով։

Երկօրյա պաշտոնական այցով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ։