Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+benzema (1)
A A
Սպորտ

Քարիմ Բենզեման դարձավ Ֆրանսիայի ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման այսուհետ համարվում է ֆրանսիացի ֆուտբոլիստների մեջ լավագույն ռմբարկուն:

 

Ինչպես նշում է GOAL կայքը, նա երեկ կայացած «Մալյորկայի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ և իր կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 413-ի: Այդպիսով, Քարիմ Բենզեման գերազանցել է Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին պատկանող ռեկորդը, որը իր անվան դիմաց գրանցել է 411 գոլ:

 

Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստն այդ արդյունաին հասել է անցկացնելով 843 հանդիպում, իսկ ահա Թիերի Անրին 411 գոլ խփել է 917 խաղում: