Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես է ավտոմեքենան «սուզվել » Մերձավանում (տեսանյութ)

Երեկ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ավտոմեքենան «սուզվել է» ։ Առավոտից սոցիալական ցանցերում տարածվում է այս տեսանյութը։

«Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ համայնքապետարանից։

«Վարորդը փորձել է շրջանցել հիմնական ճանապարհը և շարժվել դաշտամիջյան այլընտրանքային ուղով, որտեղ ջրի մի փոքրիկ կուտակում է եղել, էլեկտրական մեքենան անջատվել, մնացել է այդտեղ»,- հայտնեց Փարաքարի համայնքի ղեկավարի տեղակալ Անյուտա Սաֆարյանը։

Տարածված տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի զգալի մասը ջրի տակ է հայտնվել, ջրի մակերևույթից վերև է մնացել միայն մեքենայի վերին հատվածը։

Մեքենայի հետևի նստատեղում գտնվող ուղևորին  դուրս են բերել դեպքի վայր ժամանած համայնքապետարանի աշխատակիցները։