Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրամիություն--_0 (1)
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն   Հայաստան է ուղարկում նոր քաղաքացիական առաքելություն՝ նպաստելու երկրի դիմակայունության ամրապնդմանը

Եմ  արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia)` Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության  շրջանակներում:

Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

Սա հերթական ներդրումն է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և ճգնաժամերը կառավարելու կարողությունը հզորացնելու ջանքերում։

Առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են՝  օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը (FIMI), կիբերհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը:

EUPM-ը ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների հզորացում կտրամադրի տարբեր նախարարությունների ու պետական կառույցների՝ հասարակության և ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքներին ուղղված քաղաքականությունների մշակման համար։ 

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա ծրագրային բաժին, որը պատասխանատու կլինի համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կոնկրետ գործողությունների նույնականացման և իրականացման համար:

 «Հայերը բախվում են զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Հաջորդ տարիների ընթացքում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն, կարողությունների հզորացում կառավարական գերատեսչությունների համար և թիմ, որը կմշտադիտարկի հրատապ գործողությունների ոլորտները: Երբ հունիսին հայերը գնան ընտրատեղամասեր, միայն իրենք պետք է ընտրեն իրենց երկրի ապագան: ԵՄ-ն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը»,-  ասել է Կայա Կալասը` Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ, իսկ դրա օպերատիվ կենտրոնակայանը կգտնվի Հայաստանում: