Բացել լրահոսը Փակել լրահոսը
677000486_853242477811222_2461881507758931856_n
A A
Հասարակություն

Մի քանի հետաքրքիր պատմություն Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիր Ֆրենսիս Քուրքջյանի մասին

Երևան էր եկել աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանը։ Այս մասին տեղեկացնում է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
 
Նրա խոսքով՝ միայն հրավերով միջոցառմանը ներկա էր մոտ 300 մարդ։
 
«Քչերը գիտեն, որ իր կարիերայի հենց սկզբից Ֆրենսիսն ակտիվ կապված է եղել Հայաստանի հետ։ Սա նրա երրորդ այցն է։ Վերջինը՝ 10 տարի առաջ էր՝ 2016-ին։ Իսկ առաջին այցի ժամանակ այցելել է Արցախ։
 
Քանի որ հանդիպմանը մեդիա գրեթե չկար, ահա Ֆրենսիսի մասին մի քանի հետաքրքիր պատմություն, և նրա արտահայտած հիմնական թեզերը։
 
Ֆրենսիսը ցանկացել է բալետի պարող դառնալ։ Սովորել է, բայց 14 տարեկանում չի ընդունվել Փարիզի Բալետի դպրոց։ Հենց այդ ժամանակ է որոշել զբաղվել հոտերի ստեղծմամբ։
 
26 տարեկանում Jean Paul Gaultier-ի համար ստեղծել է Le Male հոտը, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Հետո գործակցել է Narciso Rodriguez-ի հետ և Burberry-ի։
 
2009-ին հիմնել է Maison Francis Kurkdjian-ը։ Սկզբում եղել են 3 հոգով։ Հիմա ընկերություն աշխատում է 400 հոգի՝ աշխարհի ավելի քան 40 երկրում։
 
Ընկերությունը աշխարհով մեկ ունի վաճառքի 800 կետ։
 
2013 թվականին «Բաքարա» բյուրեղապակիների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական ընկերությունը պատվիրում է Քուրքջյանին օծանելիք պատրաստել իր 250-ամյակի կապակցությամբ։ Օծանելիքը թողարկվում է սահմանափակ քանակությամբ, բյուրեղապակյա շշից։ Ամեն մի սրվակը գնահատվում էր 3000 եվրո։ 2014 թվականին թողարկված «Ռուժ 540»-ը (անվանվել է «Բաքարա» բյուրեղապակու արտադրության ջերմաստիճանի համար) միանգամից սպառվում է։
 
Դրանցից մեկը Քուրքջյանը հասցնում է նվիրել ամերիկյան Neiman Marcus սուպերմարկետների ցանցի փոխնախագահ Քելլի Սենթ Ջոնին։ Վերջինն այնքան շատ կոմպլիմենտ է ստանում այդ բույրի համար, որ առաջարկում է Քուրքջյանին այն արտադրել վաճառքի համար։ «Բաքարա» ընկերության թույլտվությամբ, Քուրքջյանը արտադրում է արդեն հայտնի հոտը, որը դառնում է շխարհում ամենաշատ վաճառվող օծանելիքներից մեկը։
 
2017-ին Maison Francis Kurkdjian-ին գնում է Louis Vuitton-ը։ Գործարքի գինը գաղտնի է։ Հանդիպմանը Քյուրքջյանն ասաց.
 
Մի քանի օրից Հայոց Ցեղասպանության տարելիցն է։ Դու պետք է նայես անցյալիդ, որտեղից ես գալիս, որտեղ են կանգնած, որ կարողանաս հայացքդ ուղղել ապագային, այնտեղ, ուր կյանքը շարունակվում է։
 
Ես երբեք չեմ մոռացել իմ արմատները և հիշում եմ, որ գաղթականների թոռ եմ։ Մայրս ուներ մեկ ամուսին, բայց բազմաթիվ օծանելիք։ Բույրերը նրան տալիս են նոր ինքնություններ։
 
Լինելով հայ, բույրեր ստեղծելիս, ես նախընտրում եմ մտածել գլոբալ։
 
Օծանելիքի ստեղծումը չի սկսվում բաղադրատոմսից։ Այն սկսվում է պատմությունից։ Երբ այն կա, դու սկսում ես այն նյութականացնել։
 
Իմ աշխատանքի 90 տոկոսը ներշնչանքն է։ Ես կարող եմ մտածել մի պատմություն, հետո ստեղծել բույրը, դրա վրա ծախսել 18 ամիս, բայց վերջնարդյունքում, երբ տեսնում եմ, որ այն ինձ դուր չի գալիս, ուղղակի նետել աղբարկղը։ Եթե ես չեմ հավանում, ապա ինչու պետք է մյուսները հավանեն։
 
Ես չեմ սիրում պատասխանել թե որն է ամենա, ամենից ամենա հարցերին։ Իմ ճաշակը ավելի բազմաշերտ է ու լայն։
 
Առաջիկա ծրագրերից
 
Մայիս - Amazon Prime-ով դուրս կգա վավեգրական ֆիլմ
Սեպտեմբեր – Նոր բույր
Դեկտեմբեր – Նոր վավերագրական ֆիլմ
2027 – Հեղափոխական նոր բույր»։