Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 10.02.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեծաքանակ կազմով ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Այս հավաքով Կարեն Աղամալյանի գլխավորած մեծահասակների ընտրանին սկսել է նախապատրաստվել մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: 

Մեր մինչև 22 տարեկան բռնցքամարտիկները պատրաստվում են Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Նրանք փետրվարի 14-19-ը Բելառուսում կմասնակցեն նաև միջազգային մրցաշարի:

 Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ փետրվարի 19-28-ը հանդես կգա Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարում: