Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շունիկ, բուժիր մեր հոգիները»

Մշակույթ
3ca91e8be009e0b38664874544651275

Գեղագիտության ազգային կենտրոնի ‹‹Մետրո›› թատրոնը իր մի քանի տասնյակ ներկայացումների կողքին գրանցեց ևս մեկը` "Արալեզը":

Պրեմիերան կայացավ Աղասի Այվազյանի դրամատուրգիայի հանրապետական թատերական առաջին փառատոնի շրջանակներում:

Ներկայացմանը շնորհվեց սահմանված մրցանակներից երեքը`«Լավագույն կանացի դերակատարում», «Լավագույն տղամարդու դերակատարում» «Լավագույն ներկայացում»:

Մեծ թատերագետ Աղասի Այվազյանի ուղերձն է մեզ`սերը, անսահման, տիեզերական ու անծայրածիր սերը, որը կյանքի միակ ճշմարիտն է ու փրկության գրավականը:

Լեփ-լեցուն դահլիճում անկեղծ հայացքների ու ջերմ շնորհավորանքների արժանացան անմնացորդ նվիրումով իրենց դերերը կատարած Սոնա Մարտիրոսյանը, Լևոն Հարությունյանը, Կարինե Գարսևանյանն ու Համլետ Հակոբյանը, բեմի յուրատիպ ձևավորումը իրականացրած նկարիչ Գարեգին Եվանգուլյանը և, իհարկե, կոչումներ չունեցող, բայց ուրույն մտածողություն ու տաղանդ ունեցող ու շատ-շատ սիրված ռեժիսոր Արթուր Սահակյանը: