Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ տվեք սիրել Ձեզ

Մշակույթ
d23857c12776413bb6b35fde32de7563

Ամփոփվեց Աղասի Այվազյանի թատերական առաջին հանրապետական փառատոնը` նվիրված հայ տաղանդաշատ դրամատուրգի ծննդյան 85-ամյակին:

Աղասի Այվազյան-Գրչի մեծ վարպետը հայտնի է Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» և «Հայրիկ» ֆիլմերի համար ստեղծած սցենարներով։

Սակայն նրա թատերագրությունը մինչ օրս լիարժեք չի գնահատվել:

Աղասի Այվազյանի դրամատուրգիայի հանրապետական թատերական առաջին փառատոնի կազմակերպիչ Գրետա Վերդյան-Այվազյանի խոսքով, մեր ռեժիսորներներից շատերն անգամ չգիտեն, որ Աղասի Այվազյանը 23 պիեսների հեղինակ է, և նրա խորին համոզմունքն է, որ Հայաստանում Շեքսպիրյան փառատոնի կողքին պետք է նաև Աղասի Այվազյանի փառատոնը լինի»

Մեկ շաբաթ, 12 ներկայացում, 10 թատերախումբ, 5 բեմ:

Ինչու՞ փառատոնին չմասնակցեցին մայրաքաղաքի առաջատար թատրոնները, և եթե սեփական ուժերով պիես բեմադրելը թանկ հաճույք է, ինչպես փառատոնին մասնակցություն բերեցին մարզերի թատրոնները, կամ էլ "Մետրոն" իրենց ավելի քան համեստ ֆինանսական հնարավորություններով, բայց մեծ սիրով ու արժանապատիվ ներկայացումներով:

Ինչևէ, սա առաջին փառատոնն էր, և կազմակերպիչներն ու Աղասի Այվազյանի մեծ արվեստի նվիրյալները փորձեցին տոն պարգևել մեզ:
«Խիղճը, ասում էր Աղասի Այվազյանը, ներքին օրենք է: Եվ եթե մարդիկ զրկված են այդ ներքին օրենքից, ուրեմն նրանք չեն կարող պետություն ստեղծել»...