Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խզբզոցի փոխարեն բնանկար (տեսանյութ)

Մշակույթ
867f5ba993136859295daf5ea7a4a3d2

20-ամյա նկարիչ Դանիել Գրիգորյանը ստացել է իրավունք` Երեւանի պատերից մեկի վրա նկարելու: Նրան քաղաքապետարանը թույլատրել է` «Իմ երազանքների քաղաքը» խորագրով բնանկարը պատկերել Բուզանդի փողոցի պատերից մեկին: Բայց նկարելուց առաջ ուղիղ մի ամբողջ օր Դանիելը մաքրում էր այդ պատի «խզբզոցները», որոնք, բնականաբար, արվել են առանց քաղաքապետարանի թույլտվության:

«Իմ նկարը նվիրված է բնապահպանական խնդիրներին` մաքուր պահենք մեր քաղաքը, օգտագործենք այնպիսի էլեկտրաէներգիա, որը կարելի է ստւանալ բնական ճանապարհով»,-ասաց նա:

Քսանամյա նկարիչը այս իրավունքը ստացել է` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կազմակերպած «Child sun» մրցույթում երկրորդ փուլ անցնելուց հետո:
Այսօր սկսված իր աշխատանքը նկարիչը կավարտի վաղը:

Այս պահին իրենց աշխատանքները հանրությանը փորձում են ներկայացնել եւս մի քանի նկարիչներ` Պուշկին, Աբովյան, Ամիրյան փողոցներում:

Մայրաքաղաքի փողոցների պատերիի վրա նկարիչներին թույլատրվել է աշխատել մինչեւ հոկտեմբերի 24-ը` երրորդ համահայկական նկարչական օրը, որը կազմակերպել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Այն մեծ շուքով կնշվի հենց նույն օրը Սիրահարների այգում: