A
A
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 10-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին։ Այրվում են 1,5 հա բուսածածկույթ և Մյասնիկյան 57/3 հասցեում գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե ծածկը՝ մասամբ։