Չորս ֆուտբոլիստներ կազատվեն զինվորական ծառայությունից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետություն են հրավիրված եւ նախորդ տարվա նախորդ տարվա աշնանը ՀՀ քաղաքացիություն ստացած Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը, Դանիել Մելիքի Աղբալյանը եւ և Վադիմ Արսենի Հարությունյանը կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Զինծառայությունից կազատվի նաեւ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը:
Նախագիծը գործադիր մարմնի վաղվա նիստում ներկայացնելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ֆուտբոլիստներ Դանիել Մելիքի Աղբալյանը և Վահան Վարդանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցելու են հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ ՀՀ-ում կխթանվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն կստեղծելու ֆուտբոլ մարզաձեւով Հայաստանի ազգային հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու եւ միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար: