A
A
Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային: Փոխարեն Հայաստանում կաշխատեն ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը: Նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 29-ի նիստի օրակարգում:
Որպես հիմնավորում նշվում է այն, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքում 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ընդունում:
Ուստի ՀՀ վարչապետի աշխատակազմը պատրաստել է նախագիծը, որպեսզի Երեւան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպվի: