Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ca       վpture
A A
Հասարակություն

Նորից օտարում են․ «Պասկևիչի բլուր»-ն ու Նորագյուղը՝ Կառավարության նիստի օրակարգում

Նորագյուղ թաղամասը կճանաչվի հանրային գերակա շահ: Մինչ այդ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է Երեւանի քաղաքապետին լիազորություն տալու հարցը: 

Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե տարածքի ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահելու Երևանի քաղաքապետին: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Նախատեսվում է  Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքի եւ  հարակից տարածքների նկատմամբ  հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռքբերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Երեւանի ավագանու դեռ  2024 թ որոշմամբ  Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով եւ  Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ: Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքային էսքիզը եւ  քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:

Կախված իրացման ծավալներից` ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ: