Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը պարտվել է ՀՀ ժողովրդին․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)

Ինձ մոտ տպավորություն է, որ տևական ժամանակ է, ինչ որոշ ընդդիմադիր գործիչներ ազգային անվտանգության վերաբերյալ հարցերով թշնամուն հուշումներ են անում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք  հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե ինքը պարտվել է  ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ավելիր հզոր ուժերի, պատգամավորն ասում է․

«Սերժ Սարգսյանը պարտվել է, բայց պարտվել է մեկ սուբյեկտի և դա ՀՀ ժողովուրդն է, դեռևս 2008-ին է պարտվել, ինչը ամրագրվել է 2018-ին»։

Ջուլհակյանը հարց է բարձրացնում, եթե Սարգսյանն ասում է  պարտվել է դրսի ուժերին, ստացվում է՝ ինքը իշխանությունը փոխանցել է դրսի ուժերի՞ն։

Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ նաև Արմեն Գևորգյանի գործով իր և փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը։

Պատգամավորն ասաց, որ այդ վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում, քանի որ համաձայն չէ դատարանի այդ որշման հետ, նաև հավելեց՝ իր հայտարարությունների վերաբերյալ հերքում տալ չի պատրաստվում։

Հիշեցնենք, որ 2019 թվականին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Յուրի Վարդանյանի գործին վերաբերող մի քննարկման ժամանակ պատգամավորը և փաստաբանը հայտարարություններ էին արել, որոնք, ըստ Արմեն Գևորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են:

Այսօր Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, թե ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում, այս որոշումը կայացել է դատարանը։