A
A
Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատգամավորն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Հարություն Մարությանը անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր է նվիրել պատգամավորին: