Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան ջախջախեց Արգենտինային

Սպորտ

ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երրորդ խաղում Գերմանիայի հավաքականը 4;0 խոշոր հաշվով պարզապես ջախջախեց Արգենտինայի ազգային թիմին:

Խաղի հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց Թոմաս Մյուլլերը: Ընդմիջումից հետո արդյունավետ խաղով առանձնացան Միրոսլավ Կլոզեն, ով 100-րդ հոբելյանական խաղն անցկացրեց հավաքականի կազմում: 68-րդ րոպեին նա կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում այն դարձրեց 4:0: Այս երկու գոլերի միջեւ ընկած ժամանակահատվածում աչքի ընկավ պաշտպան Պեր Մերտեզակերը, որն իր առաջին գոլը խփեց հավաքականի կազմում:

Այդպիսով, գերմանացիները երկրորդ անգամ անընդմեջ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս բերեցին արգենտինացիներին 2006 թ նրանք հաղթել էին 11 մ հարվածաշարի օգնությամբ:
Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կդառնա այսօր ուշ երեկոյան կայանալիք Իսպանիա - Պարագվայ հանդիպման հաղթողը: