Երկրորդ ուղեգիրը` Հարավային Կորեային
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի առաջին երկու զույգերը:
Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ ավարտվեցին 2-րդ խմբի խաղերը: Արգենտինայի հավաքականը, ինչպես եւ սպասվում էր, երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ վստահ գրավեց առաջին տեղը: Հարավամերիկացիներն այս անգամ առավելության հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ` 2:0: Նրանք 1/8 եզրափակիչում, ինչպես նախորդ առաջնության ժամանակ, կհանդիպեն Մեքսիկայի ընտրանու հետ, որն 1-ին խմբում զբաղեցրել էր 2-րդ տեղը:
Այս խմբում երկրորդ ուղեգրի հարցը լուծվեց Հարավային Կորեա - Նիգերիա խաղում: Աֆրիկացի ֆուտբոլիստները չնայած առաջինը հաջողության հասան, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը եւ ոչ-ոքի խաղացին` 2:2: Այդ արդյունքը ձեռնտու էր Հարավային Կորեայի ընտրանուն, որն էլ գրավեց 2-րդ տեղը եւ մտավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի Ուրուգվայի հետ:
Ամփոփիչ աղյուսակ
Խ Գ Մ
1. Արգենտինա 3 7-1 9
2. Հվ. Կորեա 3 5-6 4
3. Հունաստան 3 2-5 3
4. Նիգերիա 3 3-5 1