Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրուգվայն ու Մեքսիկան

Սպորտ

ՀԱՀ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1-ին խմբում հանդես եկող թիմերից 1/8 եզրափակիչ մտան Ուրուգվայի եւ Մեքսիկայի հավաքականները:

3-րդ տուրում երկու թիմերը հանդիպեցին հենց միմյանց հետ: Խաղն ավարտվեց ուրուգվայցիների հաղթանակով` 1;0, որոնք էլ վաստակեցին 7 միավոր եւ գրավեցին առաջին տեղը:

Հարավաֆրիկական Հանրապետության հավաքականը վերջին խաղում չնայած հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն` 2:1, եւ վաստակած միավորներով հավասարվեց Մեքսիկայի ընտրանուն, սակայն խփած եւ բաց թողած գոլերով գրավեց 3-րդ տեղը: Այդպիսով, աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականն չկարողացավ հաղթահարել խմբային փուլը:

Այդպիսով, երկրորդ տեղը գրավեց եւ 1/8 եզրափակիչ մտավ Մեքսիկայի հավաքականը:

 

Ամփոփիչ աղյուսակ

                        Խ Գ Մ

1. Ուրուգվայ 3 4-0 7

2. Մեքսիկա   3 3-2 4

3. ՀԱՀ          3 3-5 4

4. Ֆրանսիա 3 1-4 1