8-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԹեթեւ աթլետիկայի Հայաստանի հավաքականը հանդես եկավ Եվրոպայի 2010 թ թիմային առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարում եւ 15 թիմերի մեջ գրավեց 8-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է Թեթեւ աթլետիկայի եվրոպական ֆեդերացիայի կայքէջը:
Մեր հավաքականն ընդհանուր հաշվարկով վաստակեց 324 միավոր: Տարբեր մրցաձեւերում մրցանակային տեղեր գրավեցին Արամ Դավթյանը (400 մ վազքում գրավել է 2-րդ տեղը), Աշոտ Հայրապետյանը (1500 մ, 3-րդ տեղ), Արսեն Սարգսյանը (հեռացատկ, 2-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 2-րդ տեղ), Աննա Քոչինյանը (100 մ, 3-րդ տեղ), Գայանե Բուլղադարյանը (800 մ, 1-ին տեղ), Ամալյա Շառոյանը (100 մ արգելավազք, 2-րդ տեղ, 400 մ արգելավազք, 1-ին տեղ), Հայկանուշ Բեգլարյանը (եռացատկ, 3-րդ տեղ):
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Դանիայի հավաքականը, որը վաստակեց 519 միավոր: Նրանից շատ քիչ հետ մնացին Բուլղարիայի (508,5) եւ Կիպրոսի (480) ընտրանիները: Մեր հարեւան վրացիները եւ ադրբեջանցիները զբաղեցրին համապատասխանաբար 10-րդ եւ 6-րդ տեղերը: