Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխանեց միայն մեկ հարցի

Սպորտ

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից մեկի` Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը աշխարհի առաջնությունում Պարագվայի ընտրանուց կրած պարտությունից հետո «սառը պատերազմ» է հայտարարել լրագրողներին:

Խաղի հաջորդ օրը նա կանոնակարգի համաձայն ներկայացել է հերթական մամուլի ասուլիսին, սակայն այն տեւել է ընդամենը 45 վայրկյան: «Մրցակիցն ավելի լավ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ մենք պարտվեցինք», - այսպես պատասխանելով լրագրողների առաջին հարցին, անվանի մասնագետը նեղացել է լրագրողների նոր քննադատությունից եւ դուրս եկել մամուլի սրահից:

Հարցերին ստիպված սկսել է պատասխանել Վլադիմիր Վայսի որդին, կրտսեր Վլադիմիրը, որը թիմի խաղացողներից մեկն է եւ նույնպես ներկայացել էր մամուլի ասուլիսին: «Մեր երկրում ԶԼՄ-ները շատ են սիրում քննադատել, բայց երբեք չեն փորձում օգնության ձեռք մեկնել իրենց թիմին եւ խաղացողներին», - ասել է կրտսեր Վայսը: