A
A
Սպորտը սահմաններ չունի
Աջակցիր «Ա1+»-ին80 հաշմանդամ մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից հունիսի 7-9 մասնակցում են հաշմանդամների հանրապետական ութերորդ մարզական փառատոնին:
Կարմիր խաչի կենտրոնում նրանք իրենց ուժերը չափում են վեց մարզաձևերով` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս:
Փառատոնն իրականացնում է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը:
Մարզական ծրագրին զուգահեռ , ինչպես հայտնում են «Ա1+»-ին կազմակերպիչները, կիրականացվեն նաև մշակութային ծրագրեր, կկազմակերպվի նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ հաշմանդամ մարզիկիների մասնակցությամբ: