Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհանդիպեն Մոնրեալում

Սպորտ

Կիսամիջին քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ անցկացվող Super Six մրցաշարի Արթուր Աբրահամ - Կառլ Ֆրոչ մենամարտը կանցկացվի սեպտեմբերի 18-ին Մոնրեալում (Կանանդա): Այդ մասին տեղեկացրել է բրիտանացի բռնցքամարտիկի գործակալ Միկ Հենեսին:

Մինչ այդ Արթուր Աբրահամի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ըստ պայմանագրի, մարտը պետք է անցկացվի Եվրոպայում: Սակայն Ֆրոչը ցանկանում էր, որպեսզի այն տեղի ունենար հարազատ Նոթինգհեմում, իսկ Աբրահամը` հարազատ Բեռլինում: Չգալով համաձայնության այդ հարցում` կողմերը որոշեցին հանդիպել չեզոք ռինգում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն իր նախորդ մարտն անցկացրել էր նույնպես օվկիանոսի հակառակ կողմում` ԱՄՆ-ում: