Առանց ուղեգրի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պատանի աթլետներին չհաջողվեց պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում:
Աղջիկների 100 մ վազքի մրցումներում Դիանա Խաբեսերյանն 12.94 վրկ արդյունքով իր ենթախմբում գրավեց վերջին` 6-րդ տեղը, ետ մնալով անգամ Արդբեջանի ներկայացուցչից: 1000 մ վազքում գյումրեցի Լիլիթ Հարությունյանը 18 մասնակիցների մեջ նույնպես զբաղեցրեց վերջին հորիզոնականը` ցույց տալով 3:01.95 րոպե ժամանակ:
Տղաների մրցաշարում Նորիկ Հարությունյանը հեռացատկի մրցումներում գրավեց 11-րդ տեղը` ցույց տալով 6,66 մ արդյունք, ով նույնպես առաջ թողեց մեր հարեւանների մասնակցին: Սամվել Գրիգորյանը 400 մ վազքում իր ենթախմբում ցույց տվեց 6-րդ արդյունքը` 50,55 վրկ:
Հիշեցնենք, որ այդ մրցումներում պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում միայն մրցաձեւերի հաղթողները: