Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկ կադր` մեկ րոպեում»

Մշակույթ

Այսօրվանից մինչև մայիսի 24-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոն ՆՓԱԿ-ում, կցուցադրվեն «Մեկ կադր-մեկ րոպե» 8-րդ միջազգային փառատոնի ֆիլմերը, իսկ ամեն օր` ժամը 20:00-ից կսկսվեն ֆիլմերի մասին բանավեճերն ու քննարկումները:

Փառատոնը բացվեց երեկ երեկոյան` «Բարև, ես եմ» ֆիլմով,որը 1966-ին ներկայացվել է Կանի միջազգային կինոփառատոնում: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է մեկ րոպե եւ կարճամետրաժ 250 ֆիլմեր:

Ի պաշտպանություն «Մոսկվա»բացօթյա կինոթատրոնի` Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսը:

«Մեկ կադր- մեկ րոպե» անվանակարգին կմասնակցի 55 ֆիլմ, որից 39-ը` մրցույթում: «Կարճ ֆիլմեր» անվանակարգին կմասնակցի 23 ֆիլմ:

ժյուրիի կազմում են դերասան Աշոտ Ադամյանը, կինոօպերատոր, կինովավերագրող Սուրեն Տեր Գրիգորյանը, գրող, արվեստաբան Արփի Ոսկանյանը, ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը, կինոգետ, թարգմանիչ, խմբագիր Զավեն Բոյաջյանը, օրերատոր կինոռեժիսոր Սամվել Ամիրխանյանը և արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը:

Կա նաև հատուկ «Լրագրողների համակրանք» մրցանակը, որը պետք է շնորհի լրագրողներից կազմված ժյուրին, ինչպես նաև «Հեղինակների ձայն» հատուկ դիպլոմը, որը շնորհում են հենց մասնակից հեղինակները:

Հիշեցնենք, որ «Մեկ կադր-մեկ րոպե» կինոփառատոնում ներկայացվում են ֆիլմեր, որոնց տեւողությունը 1 րոպե է. հայացքների, ժանրի, ձևի սահմանափակումներ չկան: