A
A
Նելսոն Ստեփանյանի հիշատակին
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա հուլիսի 16-19-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի մրջազգային մրցաշար` նվիրված Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը կանցկացվի «Սպիտակ» մարզա-առողջարարական համալիրում: Մրցումներին կմասնակցեն 1992-93 թթ ծնված սամբիստները. պատանիները հանդես կգան 10, աղջիկները` չորս քաշային կարգերում:
Հայաստանի սամբոյի ֆեդերցիան մրցաշարին մասնակցելու հրավեր է ուղարկել բազմաթիվ երկրների ֆեդերացիաներին, որոնք պետք է վերջնական պատասխան տան մինչեւ հունիսի 15-ը: