A
A
Խաղաղասիրություն
Աջակցիր «Ա1+»-ինԱստրախանում շարունակվող ՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիի 6-րդ փուլի 3-րդ տուրն առանձնացավ խաղաղասիրությամբ. Բոլոր յոթ պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունքները:
Հայաստանի միակ մասնակից Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Մեր շախմատիստին չհաջողվեց անգլիական սկզբնախաղում առավելություն ստանալ եւ արդեն 23-րդ քայլին համաձայնեց մրցակցի առաջարկի հետ ու խաղաղ դաշն կնքեց: Երեք տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 1 միավոր եւ շարունակում է բաժանել 9-14-րդ տեղերը:
Չորրորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, որը նույնպես ունի 1 միավոր: