Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Սան Մարինո` 3:0

Սպորտ

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարի 2-րդ տուրում հանդիպեց ոչ թե Հունաստանի, այլ Սան Մարինոյի ընտրանու հետ, քանի որ մրցաշարի կազմակերպիչները որոշ փոփոխություններ կատարեցին խաղացանկում:

Մեր թենիսիստները վստահ անցկացրին բոլոր մրցախաղերը եւ չոր հաշվով հաղթանակ տարան` 3:0: Հարություն Սոֆյանը երկու խաղափուլում պարտության մատնեց Ալբերտո Բրիջիին` 6:4, 6:2, Աշոտ Գեւորգյանը` Դիեգո Զոնզինիին` 6:2, 5:7, 6:2: Զուգախաղերում Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը 7:5, 7:6 հաշվով հաղթեցին Բրիջի- Զոնզինի զույգին:

Այսօր մեր հավաքականը կմրցի մրցաշարի առաջատարներից մեկի` Մոլդովայի ընտրանու հետ, որը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ: Նման ցուցանիշ ունի նաեւ Հունաստանի հավաքականը, որը երկրորդ խաղում մեծ դժվարությամբ հաղթահարեց Չեռնոգորիայի ընտրանու արգելքը` 2:1: