Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվում է առաջնությունը

Սպորտ

Մայիսի 13-ից 17-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մայիսի 14-ին մեր ըմբիշներից մրցագորգ դուրս կգան Տիգրան Կիրակոսյանը /52 կգ քաշային կարգ/, Աշոտ Դանիելյանը /74 կգ /, Ռուզաննա Սարգսյանը /48 կգ/, մայիսի 15-ին` Վահան Վարդանյանը /57 կգ/, Արտավազդ Մինասյանը/68 կգ / և Մուշեղ Հովսեփյանը /82 կգ/:

Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ և Արտակ Ծատինյանը /90 կգ/ կգոտեմարտեն մայիսի 16-ին:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, ով նաև կմասնակցի մայիսի 13-ին կայանալիք Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի կոնգրեսին: