Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամը մասնակցեց դրամահավաքին

Սպորտ

Գերմանական «Ֆոլկսբանկն» (թարգմանաբար` ազգային բանկ) իր հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ դրամահավաք կազմակերպեց` անապահով ընտանիքների եւ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն ցույց տալու համար:

Հանգանակությանը մասնակցեցին մեծ թվով անվանի մարզիկներ, այդ թվում աշխարհահռչակ թենիսիստ Բորիս Բեքերը, ֆուտբոլիստ Մատիաս Զամերը, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ այլոք: Մարզիկները այդ նպատակով բացված հաշվի համարին փոխանցեցին մոտ 2 մլն եվրո:

Ընդհանուր առմամբ հավաքվել է 15,2 մլն եվրո գումար, իսկ «Ֆոլկսբանկն» իր հերթին տրամադրել է 10 մլն եվրո: Այդ գումարներով Բրաունշվեյգում երեխաների համար կառուցվելու են հանգստյան տներ, իսկ Զելեում հատուկ շենք, որտեղ կարող են գիշերել տեղի մանկական հիվանդանոցում բուժվող երեխաների ծնողները: