Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled1
A A
Քաղաքականություն

Մենք պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ․ Արման Դիլանյան (տեսանյութ)

Իմ կարծիքով՝ մենք պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը՝ հավելելով, որ իր համար շարունակում է ավելի գրավիչ մնալ ՍԴ դատավորի պաշտոնը և ոգևորված չէ, որ ընտրվել է ՍԴ նախագահ։

Դիլանյանն ասաց՝ իր օգտին քվեարկել է 6 դատավոր։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի հետ, Դիլանյանն ասաց՝ չկա դժվարություն, որը հաղթահարելի չէ։

Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահի պաշտոնին, Դիլանյանն ասաց՝ այդ հարցի քննարկմանը դեռ չեն հասել։

Նորընտիր նախագահը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ունենանք ժողովրդի լիարժեք վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։