Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 28-ամյակին և Հարկադիր կատարողի օրվա 13-ամյակին նվիրված միջոցառմանը։ 

Գալյանն իր խոսքում նշել է, որ Ծառայության առաքելությունն օրենքի կիրառումն ու իրավակարգի ապահովումն է և հարկադիր կատարողների անշեղ առաքելությունը նաև պետք է նպաստի նրան, որ քաղաքացիները գիտակցեն՝ անհրաժեշտ է պահպանել օրենքը, հարգել այն և կատարել իրավական պահանջները:

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը շնորհավորել է ծառայությանը և աշխատակիցներին ընդգծելով, որ ևս մեկ կարևոր առիթ է՝ արձանագրելու այն պատասխանատու առաքելությունը, որն իրականացնում է Ծառայությունը և ամենօրյա կատարած աշխատանքով ապահովվում է դատական և այլ պարտադիր կատարման ենթակա ակտերի իրական կատարումը՝ երաշխավորելով օրենքի գերակայության ամրապնդումը:

Միջոցառման ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար: