Բացել լրահոսը Փակել լրահոսը
696862117_1402408525264294_8447377425153502896_n
A A
Պաշտոնական

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։ 
 
Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
 
 Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։
📌 Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։