Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնեցին Բելառուս

Սպորտ

Հայաստանի սամբոյի հավաքականը երեկ մեկնեց Բելառուս: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքէջը: Մեր թիմը «Ստայկի» հանրահայտ օլիմպիական մարզահամալիրում կանցկացնի տասնօրյա ուսումնամարզական հավաք, իսկ մայիսի 13-17-ը կմասնակցեն Մինսկում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն 6 սամբիստներ` Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) եւ Մուշեղ Հովսեփյանը (82 կգ): Կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ):

Վաչիկ Վարդանյանն (68 կգ) ու Արտակ Ծատինյանը (90 կգ) կմասնակցեն մարտական սամբոյի մրցումներին: Հավաքականի ավագ մարզիչն է Գուրգեն Սեւոյանը, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Բելառուս կմեկնի նաև միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը: