Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ոսկի, մեկ բրոնզ

Սպորտ

Սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթող ճանաչվեց Վրաստանի Բաթում քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին, մեր թիմից բացի, մասնակցել են նաեւ Թուրքիայի, Կիպրոսի եւ Վրաստանի այդ տարիքային թիմերը: Հայաստանի ընտրանին խմբային մրցաշարում հաղթելով Վրաստանի առաջին (3:1) եւ Թուրքիայի թիմերին (3:0)` մտել է եզրափակիչ: Այստեղ մեր պատանի թենիսիստները 3:1 հաշվով հաղթել են Վրաստանի 2-րդ հավաքականին եւ հռչակվել չեմպիոն:

Անհատական պայքարում Հայաստանի պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը, հաղթելով Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի ներկայացուցիչներին,նույնպես գրավել է առաջին տեղը: Ընդհանուր առմամբ Հայաստանի սեղանի թենիսիստները անհատական մրցապայքարում նվաճեցին մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: