A
A
Հայաստանի չեմպիոնը Ֆրանսիայի գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ապուլա Էդել Բետեն իր ներկայիս թիմի` Փարիզի «Պարի Սեն-Ժերմենի» կազմում նվաճեց Ֆրանսիայի գավաթը: Եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենը» 1:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»` միակ գոլը խփելով լրացուցիչ ժամանակի 15-րդ րոպեին:
Ի դեպ, փարիզյան թիմի փորձառու դրապասապահ Գրեգորի Կուպեն խաղից առաջ թիմի մարզիչներին խնդրել էր դարպասի պաշտպանությունը վստահել 23-ամյա կամերունցի ֆուտբոլիստին, քանի որ հենց նա էր փոխարինել իրեն, երբ ծանր վնասվածք էր ստացել:
Հիշեցնենք, որ Ապուլա Էդել Բետեն ժամանակին հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», դարձել Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, սակայն հետո առանց թույլտվության տեղափոխվել էր Ռումինիայի «Ռապիդ», իսկ հետո «Պարի Սեն-Ժերմեն»: